Մամուլ - 11 քաղաքական ուժերից տասն ընտրություններում պայ­քարում է 2-րդ տեղի համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկվանից մեկնարկել է: Նկատենք, որ խորհրդարանական այս ընտրությունները մի քանի կարևոր առանձնահատկություն ունեն. սա լինելու է թավշյա հեղափոխության ճանապարհին եզրափակիչ քայլը՝ ՀՀ-ում ամբողջական իշխանափոխությունը ձևավորել է ՀՀ քաղաքացին՝ վստահ լինելով, որ այս ընտրություններում ընտրակեղծիքներ տեղի չեն ունենա, իր կամքի վրա չեն բռնանա, քվեն չեն գողանա:

Ըստ այդմ՝ ՀՀ-ում վերականգնվելու է իշխանության լեգիտիմությունը: Միաժամանակ նկատենք, որ ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը լինելու է բացարձակ հաղթող, չի կասկածում ոչ ոք, անգամ Փաշինյանի ընդդիմախոսներն են հայտարարում այդ մասին, միայն թե այդ ամենը պատճառաբանում են թավշյա հեղափոխությանը հաջորդած ոգևորությամբ:

Այս համատեքստում «Իմ քայլը» դաշինքից բացի ընտրություններին մասնակից մյուս ուժերը չեն խոսում հաղթանակի, իշխանության գալու մասին, այլ հայտարարում են, թե հենց իրենք են լինելու երկրորդ ուժը: Ասել է թե՝ 11 քաղաքական ուժերից 10-ն այս ընտրություններում պայ­քարում է երկրորդ տեղի համար՝ ի սկզբանե ընդունելով Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, մի հանգամանք, որ նախկի­նում երբևէ չէր եղել: Մնում է՝ այսքանից հետո նոր իշխանությունն արդարացնի հասարակության սպասելիքները, որովհետև մեծ առավելությամբ հաղթանակը նաև մեծագույն պատասխանատվություն է, մեծագույն բեռ»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ