Հասարակություն - Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անունով

Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի իրավագետ, «ցեղասպանության» եզրի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անունով։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երեւանի ավանագու արտահերթ նիստին, որոշումն ընդունվեց 46 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Մինչ քվեարկությունը, սակայն, թեժ քննարկում ծավալվեց։ «Իմ քայլը» դաշինքից ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը պարզաբանեց, որ միջնորդություն ներկայացրած մարմնի՝ Արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցել են եւ ներկայացուցչականության ապահովման համար «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ է տեղի ունենալու փողոցի անվանակոչությունը։


«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հակադարձեց՝ ներկայացուցչական նոտարի խայտառակ «բուտկաները» նկատի ունի՞ Սաթենիկ Մկրտչյանը, որին ի պատասխան վերջինս նշեց․ «Չէ, ներկայացուցչական նկատի ունենք Բաղրամյան փողոցը, եւ ԱԳՆ տեսանկյունն է դա որպես կենտրոնական փողոց, որտեղ նաեւ տեղակայված են կառավարական եւ պետական կառավարման շենքերը»։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ վրդովմունք հայտնեց՝ շեշտելով, որ կառավարության որոշմամբ փակուղիներն անվանակոչվում են համարակալմամբ․ «Նախորդ նիստին մենք քննարկեցինք եւ հետաձգեցինք այս որոշումը՝ հաշվի առնելով կառավարության այն որոշումը, որ փակուղիներն անվանակոչվում են համարակալմամբ եւ հաշվի առնելով Լեմկինի անվան փողոց ունենալու անհրաժեշտությունը եւ տեխնիկական-իրավական խոչընդոտը Երեւանի «Լույս» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»։

«Լույս» խմբակցության երրորդ անդամ Անի Սամսոնյանը նկատեց՝ Լեմկինի անվան փակուղի արտահայտությունը լավ չի հնչում․ «Զարմանում եմ՝ ինչո՞ւ եք եկել եւ կանգ առել այդ փակուղու վրա, երբ Երեւանում, պարտադիր չէ կենտրոնում, վարչական շրջաններում կարող էիք գտնել փողոց, չանվանակոչեինք գուցե անվանափոխեինք, բայց ստանայինք այն, ինչն ուզում էինք ստանալ: Պարոն Լեմկինի անունով փակուղի անվանակոչելով նրա հիշատակն այսպես չի հավերժացվում»։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանն արձագանքեց՝ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվելու է Ռաֆայել Լեմկինի անվան փողոց, ոչ թե փակուղի:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ մանրամասնեց, որ «Կառավարության 2005 թվականի 2387 նորմատիվ որոշմամբ սահմանված է քաղաքային եւ գյուղական համայնքներում տեղակայված աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման եւ համարակալման, հասցեավորման կարգը, համաձայն որի՝ փողոցը բազային առաջին դասակարգումն է, որից հետո թվարկվում է նրբանցք, անցուղի, փակուղի, որոնք բազային դասակարգիչով համարվում են փողոցներ»։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ