Միջազգային - Պորոշենկոն հայտարարել է, որ արդեն մտցրել է արտակարգ դրություն Ուկրաինայի ամբողջ տարածքում` առանց Ռադայի հաստատման

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ արդեն մտցրել է արտակարգ դրություն Ուկրաինայի ամբողջ տարածքում սկսած նոյեմբերի 28-ից՝ առանց Գերագույն Ռադայի հաստատման, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այսօր Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ երկրում ռազմական դրություն սահմանել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը:

«Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության ու անկախության ապահովման արտակարգ միջոցառումների և երկրի տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին» Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ