Հասարակություն - Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր քաղաքի արտաքին տեսքին. Հայկ Մարության

Տեղի է ունեցել քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին:


Անդրադառնալով օրակարգային թեմաներին՝ քաղաքապետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ են սկսել: Հայկ Մարությանը նշել է, որ գործընթացը տարածվելու է քաղաքի այլ շրջաններ ևս, և այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու:


«Սա մեր քաղաքականությունն է: Երևանը՝ բացի նրանից, որ պետք է լինի հարմար, պետք է լինի նաև գեղեցիկ: Մենք ուզում ենք զարգացնենք տուրիզմը՝ մոռանալով քաղաքի արտաքին տեսքի մասին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր քաղաքի արտաքին տեսքին, և եթե կլինեն անհատներ և կազմակերպություններ, որոնք կփորձեն մեզ խանգարել, մենք կդիմենք կոնկրետ գործողությունների: Այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու»,- նշել է Հայկ Մարությանը:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետն անդրադարձել է նաև կենսապահովման ոլորտի ընկերությունների անորակ աշխատանքին, որի պատճառով վնասվում է քաղաքի միջոցներով կառուցված փողոցների ասֆալտբետոնե ծածկը: Քաղաքապետը հորդորել է խողովակների, մալուխների և այլ ենթակառուցվածքի անցկացման կամ վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ համակարգել դրանք քաղաքապետարանի հետ:

 

«Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունները սպասում են ասֆալտապատման աշխատանքների ավարտին, որ դրանից հետո միայն սկսեն իրենց աշխատանքները: Ուղղակի աշխատանքները պետք է համաձայնեցված իրականացվեն: Խոսքը ոչ թե ընթացիկ, այլ նախապես պլանավորված աշխատանքների մասին է: Խնդրում եմ մեր ընկերություններին և պահանջում՝ ձեր աշխատանքները կատարեք պատշաճ որակով»,- ընդգծել է քաղաքապետը:

Պատասխանատուները Հայկ Մարությանին զեկուցել են, որ քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես, Ավան վարչական շրջանում, շարունակվում է ապօրինի շինությունների և կրպակների ապամոնտաժումը:

«Եթե լինեն սուբյեկտներ, որոնք կփորձեն խանգարել օրինական գործողությունները, մենք շատ կտրուկ ենք արձագանքելու: Թող անգամ չփորձեն պահել այն իրավիճակը, որն այլևս գոյություն չունի»,- ասել է Հայկ Մարությանը:

Տեղեկանալով, որ մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում սահմանված ժամկետում չի իրականացվել ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագիրը, Հայկ Մարությանը հայտարարել է.

«Այսուհետ այն ընկերությունները, որոնք համագործակցում են Երևանի քաղաքապետարանի հետ և թույլ են տալիս նման թերացումներ, հայտնվելու են սև ցուցակում և այլևս մեզ հետ չեն աշխատելու: Քաղաքապետարանի հետ աշխատելու են միայն այն ընկերությունները, որոնք կարող են պատշաճ որակով կատարել իրենց աշխատանքները»:

 

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքի մանկապարտեզները և դպրոցները գրեթե ամբողջությամբ պատրաստ են ջեռուցման տարեշրջանի մեկնարկին:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ