Մամուլ - Չալո շունը հարցազրույցի ընթացքում միացել է Փաշինյանին և չինացի լրագրողին

Չինական Phoenix TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-չինական հարաբերությունների մասին:


«Չինաստանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է: Այժմ մենք շատ լավ հարաբերություններ ունենք, բայց կարծում եմ, որ մեր հարաբերությունները պետք է ավելի ակտիվ և ավելի զարգացած լինեն: Մենք հույս ունենք Չինաստանից նոր ներդրումներ տեսնել Հայաստանի տնտեսությունում, օրինակ՝ նոր ճանապարհների շինարարության ոլորտում, տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտում: Ներկայում Չինաստանից եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է աճել: Մենք նաև հույս ունենք, որ որոշ հայկական ապրանքներ կկարողանան մուտք գործել չինական շուկա»,- նշել է Փաշինյանը:

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Չինաստանի հետ քաղաքական հարաբերությունների զարգացումը: Փաշինյանը նշել է, որ Չինաստանի ղեկավարին հրավիրել է Հայաստան և ինքն էլ հաճույքով կայցելի Չինաստան: Նիկոլ Փաշինյանը նաև հիշել է, որ չինացի զբոսաշրջիկները մասնակցել են հեղափոխությանը:

Իսկ չինացի լրագրողի հարցին, թե ինչու է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն անվանվում, Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ նոր էջ, նոր ժամանակաշրջան է բացվել, և կառավարությունը փոխվել է ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ժողովրդի պահանջով:

Իսկ այն հարցին, թե ինչպես կարելի է բնութագրել իշխող դասակարգին նախկինում և հիմա, Փաշինյանը հետևյալն է ասել.

«Նախկինում իշխող դասակարգը օլիգարխներն էին, իսկ հիմա իշխող դասակարգը քաղաքացիներն են»:

 

Հարցազրույցի վերջում չինուհուն և Փաշինյանին է միացել հայտնի Չալո շունը: Փաշինյանը պատմել է նաև Չալոյի պատմությունը, որը Գյումրիից միացել է քայլարշավին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ