Միջազգային - Ուկրաինայի նախագահն ստորագրել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիր

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ազգային անվտանգության խորհրդի որոշման մասին հրամանագիրը երկրում ռազմական դրություն մտցնելու մասին: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի կայքում:


Ռազմական դրությունն այս երկրում կգործի 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 26-ը:

Նշվում է, որ Ուկրաինայի գլխավոր շտաբին «մասնակի մոբիլիզացման» հրահանգ է տրվել: Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել հակահետախուզության, հակաահաբեկչական և հակադիվերսիոն ռեժիմները, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությունը:

Հանձնարարվել է ուժեղացնել Ռուսաստանի հետ պետական սահմանի պաշտպանությունը, այդ թվում՝ Ղրիմի հետ շրջանի հետ:


Ռազմական դրությունը ուժի մեջ կմտնի միայն Գերագույն ռադայի հավանությանն արժանանալուց հետո:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ