Հասարակություն - «Միայնակ գայլի» եղբայրը ցանկացել է ոչ թե թեկնածուի, այլ աջակցողի դերում լինել

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արարատ Խանդոյանը («Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի եղբայրն է-խմբ), ինքնաբացարկ է ներկայացրել եւ հրաժարվել է որպես թեկնածու մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա ԿԸՀ դիմում է ներկայացրել նոյեմբերի 21-ին, որը ԿԸՀ-ն հաստատել է նոյեմբերի 24-ին:

Այս առնչությամբ, «Սասնա Ծռերի» ընտրական շտաբը ղեկավարող Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ Արարատ Խանդոյանը ցանկացել է ոչ թե թեկնածուի, այլ աջակցողի դերում լինել: Սեֆիլյանի խոսքով, Արարատ Խանդոյանը շարունակելու է կարգավորել տարածքային շտաբի աշխատանքները Ծաղկահովիտ գյուղում:


Նշենք, որ Խանդոյանը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի 41-րդ համարն էր: Նա այս տարվա հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից վաղաժամկետ ազատ է արձակվել: Արարատ Խանդոյանը «Սասնա ծռերի» գործով դատապարվել էր 3,5 տարվա ազատազրկման:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ