«Տեսակետ» մամուլի ակումբ - Թեմա

Նոյեմբերի 27-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Մենք» դաշինքից 13-րդ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ալինա Օրդյանը (լրագրող): Թեման՝ «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, քարոզարշավի մեկնարկ: Պատգամավորության թեկնածուի ծրագրերն ու նպատակները»:

 

Ժամը 13.00 հյուրն է գրականագետ Դավիթ Գասպարյանը: Թեման՝ «Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի հիշատակի օրն է: Հայտնաբերվել են Չարենցի նոր գործեր, ինչպես նաև գրի են առնվել նրա մասին նոր հուշեր: Չարենցը՝ նորովի. այլ մեկնաբանություններ և մոտեցումներ»:

Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ