Միջազգային - Ուկրաինայում 60 օրով ռազմական դրություն է սահմանվել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի պատգամավորներին կոչ է արել արտահերթ նիստ հրավիրել և հաստատել Ազգային անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:

«Իրավիճակի կարգավորման դեպքում ռազմական դրությունը կարող է վերացվել ցանկացած ժամանակ»,- ասել է Տուրչինովը։

Իր հերթին, Պորոշենկոն կոչ է արել երկրում 60 օրով ռազմական դրություն սահմանել: Ընդ որում, նա ընդգծել է, որ տվյալ որոշումը Դոնբասում բանակի գործողությունների փոփոխություն և շտապ մոբիլիզացում չի նախատեսում:

«Դա չի նշանակում, որ Ուկրաինան հարձակողական գործողություններ կսկսի»,- վստահեցրել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ Կիևը հետևում է Մինսկի համաձայնագրերին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ