Տարածաշրջան - Խցանումներից խուսափելու համար Թբիլիսիում նոր էստակադա է կառուցվել

Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասի Ցինցաձե-Կարտոզիա խաչմերուկում էստակադա է կառուցվել: Այն կապահովի երկկողմանի շարժում: Հնարավորություն կտա մեքենաներին դուրս գալ շրջանցիկ մայրուղի:

Լիարժեք հագեցված նոր տրանսպորտային հանգույցի շինարարությունը մեկնարկել էր 2018թ ապրիլին: Հանդիսավոր բացման մեկնարկը ազդարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նա ասել է․«Էստակադան կապահովի երկկողմանի երթևեկություն և հնարավորություն կտա տրանսպորտային միջոցներին անմիջապես դուրս գալ նոր շրջանցիկ ճանապարհ` առանց հարակից փողոցներ մտնելոը, միաժամանակ՝ խուսափելով ճանապարհի այդ հատվածում մշտական խցանումներից»:

Շինարարության վրա Քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է մոտ 3 միլիոն լարի՝ ավելի քան 1.1 միլիոն դոլար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ