Տնտեսություն - Բիթքոինի փոխարժեքը նվազել է 4000 դոլարից

Բիթքոին թվային արժույթի գինը նոյեմբերի 25-ին նվազել է 4000 դոլարի շեմից: Coindesk մասնագիտացված պորտալի տվյալներով՝ այսօր ցերեկը տեղի ունեցած բորսային աճուրդի ժամանակ մեկ բիթքոինը գնահատվել է 3534 դոլար:

Ինչպես հայտնում է DW.com-ը, ամենահայտնի թվային արժույթը մեկ օրում արժեզրկվել է ավելի քան 17 տոկոսով: Վերջին 24 ժամում ավելի քան 10 տոկոսով արժեզրկվել են նաև մյուս թանկարժեք թվային արժույթները, ինչպես օրինակ՝ էֆիրիումը, լիթքոինը և XPR-ը:

2017-ի դեկտեմբերից ի վեր, երբ բիթքոինը, գտնվելով իր արժեքի գագաթնակետին, գնահատվում էր շուրջ 20 000 դոլար, թվային արժույթի փոխարժեքը շարունակում է անդադար անկում գրանցել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ