Միջազգային - Կալիֆոռնիայում անձրևներն օգնել են մարել 84 մարդու կյանք խլած անտառային հրդեհների 95%-ը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում երկու շաբաթից ավելի մոլեգնած և 84 մարդու մահվան պատճառ դարձած անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ մարվել են անձրևների շնորհիվ, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրը նշում է, որ հրդեհների 95%-ն արդեն մարված է, ու տարհանված բնակիչները կամաց-կամաց հետ են վերադառնում:

 

Ներկայում մոտ 800 կամավոր շարունակում է զոհերի մնացորդների որոնման աշխատանքները, որոնք կենտրոնացած են ամբողջովին մոխրացած Փերըդայք քաղաքում:

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ ներկայում կա 475 անհետ կորած:

Հիշեցնենք, որ «Քեմփ Ֆայր» կոչվող անտառային հրդեհները դարձել են Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենամահաբեր հրդեհները, որոնք ծագել են նոյեմբերի 8-ին ու տարածվել ավելի քան 620 ք/կմ մակերեսով: Հրդեհները մեկ օրում ոչնչացրել են Փերըդայս քաղաքը: Կրակը «կուլ է տվել» ավելի քան 19.000 շինություն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ