Միջազգային - Պակիստանում Չինաստանի հյուպատոսարանի վրա հարձակման գործով երկու կասկածյալ է ձերբակալվել

Պակիստանցի իրավապահները ձերբակալել են երկու կասկածյալի, որոնք կարող են կապ ունենալ նախօրեին Կարաչի քաղաքում Չինաստանի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակման հետ, հայտնում է Geo TV հեռուստաալիքը:
Նշվում է, որ ձերբակալվածները Կարաչիից և Շահդադպուրից են, նրանցից մեկը կապի է դուրս եկել հարձակումն իրականացրած ահաբեկիչներից մեկի հետ ահաբեկչական գործողությունից քիչ առաջ, ինչն էլ հիմք է հանդիսացել ձերբակալության համար: Այժմ երկու կասկածյալները հարցաքննվում են: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, նախօրեին տեղի ունեցած հարձակումն իրագործել է 3-4 հոգուց բաղկացած խումբ, որի անդամները կրակել են պահակների վրա, իսկ դուռը պայթեցրել են ձեռքի նռնակով: Ոստիկանությունը հայտնել էր հարձակման հետևանքով երկու իրավապահի մահվան մասին: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ զոհեր են գրանցվել նաև ահաբեկիչների շրջանում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ