Տնտեսություն - Հայաստանում հոկտեմբերին արձանագրված տնտեսական աճն ապահովել է փոքր և միջին բիզնեսը

Հայաստանում հոկտեմբերին արձանագրված տնտեսական աճը հանքարդյունաբերության ոլորտի 15 տոկոս անկման պայմաններում ապահովել է փոքր և միջին բիզնեսը: Համարևանյան քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք արդյունաբերության ոլորտում 8.5 տոկոս աճ ենք ապահովել հոկտեմբերին այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի աճը եղել է բացառապես հանքարդյունաբերության հաշվին, իսկ այս տարի մենք 8.5 տոկոս աճ ենք ապահովել այն պայմաններում, երբ հանքարդյունաբերությունը 15 տոկոս անկում է արձանագրել: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մարդիկ ինչ թափ են հավաքել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Փաշինյանը:

Հարցին՝ շեշտը դրվում է արդյունաբերության վրա՞, Փաշինյանը պատախսանեց. «Այո, Հայաստանը չի կարող լինել ագրարային տոնավաճառների երկիր: Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունն արդեն մեկնարկել է, իսկ հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի տեսնել դրա արդյունքները, նա պատասխանեց. «Նա, ով աչքեր ունի տեսնելու, կտեսնի»:

Նիլոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ունենք տուրիզմի 8.8 տոկոս աճ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ