Միջազգային - Գազայի հատվածում բախումների հետևանքով ավելի քան 100 պաղեստինցի է վիրավորվել

Ուրբաթ՝ նոյեմբերի 23-ին, Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ տուժել է ավելի քան 100 պաղաեստինցի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ պաղեստինյան «Կարմիր մահիկի» մամուլի քարտուղար Էրաբ ալ-Ֆուկախային հղումով:

Ավելի վաղ հաղորդվում էր 12 վիրավորի մասին, սակայն այժմ տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 101-ի:

Էրաբ ալ-Ֆուկախայի խոսքով՝ տուժածներից 14-ը հրազենային վնասվածքներ են ստացել, 7 մարդ տուժել է ռետինե փամփուշտներից, ևս 11-ը վնասվածքներ են ստացել գազային նռնակների պայթյունի հետևանքով, իսկ մյուսները տուժել են գազից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ