Սպորտ - Իվանովիչը ձմռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Զենիթի» ավագ Բրանիսլավ Իվանովիչը կարող է փոխել ակումբը:

 

Goal.com-ի տեղեկություններով` պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Կատալոնացիների ղեկավարները վստահ չեն, որ ծնկի կապանների վնասվածքից հետո Սամուել Ումտիտին կարող է օգնել թիմին մրցաշրջանի երկրորդ հատվածում: Այս պատճառով ակումբը ցանկանում է կարճաժամկետ պայմանագիր առաջարկել սերբ խաղացողին:

 

 Իվանովիչի պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ լրանում է ամռանը: Մրցաշրջանի ավարտից հետո «կապտանռնագույնները» լրջորեն պայքարելու են «Այաքսի» երիտասարդ ֆուտբոլիստ Մատեյս դե Լիգտի համար:

 

 Եթե կատալոնական ակումբը չկարողանա համաձայնության գալ 34-ամյա խաղացողի հետ, ապա կփորձի թիմ հրավիրել «Աթլետիկի» երիտասարդ ֆուտբոլիստ Ունայի Նունյեսին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ