Մամուլ - Կառավարությունը ֆիտնես-ակումբ չէ, ուր միայն քայլում են. Աշոտյանը՝ Փաշինյանի կազմակերպած երթի մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթը՝ հարցրինք ՀՀԿ քարոզչական պատասխանատու Արմեն Աշոտյանին։ «Այսօրվա միջոցառումը Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի այցեքարտն է, որով, սակայն, չեն կարողանալու փոխել Հայաստանի քաղաքական օրակարգը, որը կախված չէ նրանից, թե Փաշինյանը քանի կիլոմետր կքայլի։ Պայմանավորված է նրանով, թե որքանով է նա կատարել ժողովրդին տված խոստումերը։ Կառավարությունը ֆիտնես-ակումբ չէ, ուր միայն քայլում են։ Ինչ վերաբերում է երթի կազմակերպմանը, մենք ունենք բազմաթիվ ահազանգեր, եւ անձամբ ինձ գրում են դասախոսներ, մակավարժներ, որ իշխանությունների կողմից իրենց «մեծապես խորհուրդ» է տրվում մասնակցել այսօրվա երթին»։

 

Իսկ Փաշինյանի առաջարկած դեբատին մասնակցելո՞ւ եք։ «Մենք սկզբունքորեն համաձայն ենք առաջին դեմքերի մակարդակով դեբատների։ Միաժամանակ հաշվի առնելով Հանրային ՀԸ-ի անհուն սերն իշխանության նկատմամբ, որը հորդում է լրատվական ու քաղաքական հաղորդումներից, այդ դեբատը պետք է ունենա հստակ համաձայնեցված ձեւաչափ, մասնավորապես՝ լինի ուղիղ եթերում, մասնակիցների քանակը պետք է տրամաբանական լինի․ հնարավոր չէ 11 հոգով բանավեճ կազմակերպել, եւ մասնակիցները պետք է ունենան հավասար ժամանակ»։ Էն անեկդոտի պես՝ դե ասա չեք ուզում, էլի, մասնակցեք։ Դուք կարծում եք, որ Հանրայինից ընդհանրապե՞ս հույս չկա, որ գոնե ընտրարշավի առումով լինեն ոչ փաշինյանական։ «Հանրայինն այս ընթացքում ոչ թե Հ1, այլ՝ Փ1 է դարձել»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ