Քաղաքական - ՀՀԿ-ի ու Դավիթ Շահնազարյանի համար ոնց որ թե ընտրությունները վաղուց տապալված են. Փաշինյան

«Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարեց, որ երթը նպատակ ունի տապալել արտահերթ ընտրությունները»,- քայլերթի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասացին լրագրողները: «ՀՀԿ-ի ու Դավիթ Շահնազարյանի համար ոնց որ թե ընտրությունները վաղուց տապալված են»,- պատասխանեց վարչապետի պաշտոնակատարը:

 

Նշենք, որ համաերևանյան քայլերթի մասնակիցներն այս պահին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի երեկվա հայտարարությանը՝ ըստ որի, որպեսզի պայթյուն տեղի չունենա, Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, Փաշինյանը նշեց. «Իմ լիարժեք աջակցությունն եմ արտահայտել Արցախի գործող իշխանություններին, համոզված եմ, որ այնտեղ հերթական ընտրություններ կլինեն ու ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ