Միջազգային - ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում դիտորդական կետեր կտեղակայի

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինվորականները մտադիր են Սիրիայի հյուսիսում մի քանի դիտորդական կետեր տեղակայել՝ կանխելու թուրքական բանակի և Վաշինգտոնի կողմից հովանավորվող քրդական կազմավորումների միջև բախումները: Այս մասին գրում է թուրքական Daily Sabah թերթը:

Թերթի փոխանցմամբ, դիտորդական կետեր ստեղծելու մտադրությունը կապված է թուրքական կողմի մտահոգության հետ. Անկարան վախենում է, որ Սիրիայի հյուսիսում հակամարտությունը կխորանա՝ այնտեղ գտնվող քրդական ջոկատների պատճառով, որոնք համարվում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղավորումը:

Մետիսն ընդգծել է, որ Սիրիայի տարածքում  դիտակետեր տեղակայելը չի մեծացնում ամերիկյան կոնտինգենտը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ