Քաղաքական - Այս ընտրությունների ընթացքում բոլորի համար կստեղծվեն հավասար պայմաններ. վարչապետ

Այս ընտրությունների ընթացքում բոլորի համար կստեղծվեն հավասար պայմաններ. Այս մասին այսօր լրագրողները հարց են ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

«Դե արդեն անհավասար են պայմանները, քաղաքական ուժեր կան, որոնք կարող են փողոցում կանգնել և քարոզչություն անել, քաղաքական ուժեր կան, որ չեն կարող դա անել: Հիմա ի՞նչ անենք, զոռով տանենք ՀՀԿ-ին», – ասել է Փաշինյանը՝ նկատի ունենալով ՀՀԿ-ի այն հայտարարությունը, որ իրենք քարոզարշավը փողոց դուրս գալով չէ, որ անելու են, այլ օնլայն ու ԶԼՄ-ների միջոցով:

 

Ինչ վերաբերում է այն նկատառմանը, որ քաղաքական ուժեր կան, որոնք կառավարությունում ներկայացված են, լծակներ ունեն, կան, որ ներկայացված չեն, Փաշինյանը պատասխանել է.

«Ժողովուրդն է որոշում՝ ով ներկայացված լինի: Ապօրինի ոչ մի լծակ չի օգտագործվելու ընտրությունների ընթացքում», – ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ