Մամուլ - ԱԱԾ կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին. պարզաբանում

ԱԱԾ կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական եւ սոցալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից եւ դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»,-ասված է պարզաբանման մեջ:

 ԱԱԾ-ն մոտ 10 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ