Քաղաքական - Համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն. ոստիկանապետ

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշում է՝ համաներումից հետո կրկնահանցագործությունների աճ դեռեւս չի նկատվում եւ բացատրում, թե ինչու է շեշտում «դեռեւս»։

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության ճեպազրույցի ժամանակ նա, մասնավորապես, ասաց. «Ես շատ ուրախ կլինեմ, որ ՔԿՀ–ներում այն բացատրական աշխատանքները, որոնք իրականացվել են այդ քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիայի կողմից, ունենա իր դրական ազդեցությունը, որ մարդիկ չցանկան կրկին հայտնվել ՔԿՀ–ում։ Ցավոք, սակայն, լինում են կրկնահանցագործությունների դեպքեր։ Մենք արդեն իսկ ունենք գրանցված դեպք, որ անձնական ունեցվածքի գողության համար դատապարտվածը համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն»։


Օսիպյանը կարծում է, որ չնայած շատ են ցանկանում, որ բոլորն ուղղված լինեն, օրինապաշտ քաղաքացիներ դառնան, սակայն չի բացառում լինեն մարդիկ, որոնք կրկին կհայտնվեն ՔԿՀ–ում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ