«Տեսակետ» մամուլի ակումբ - Նոյեմբերի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար, քայլերթ-պահանջի նախաձեռնության կազմակերպիչ-անդամ Գեղամ Օհանյանը և Լենինգրադյան փողոցը Լ. Ազգալդյանի անվամբ կոչելու նախաձեռնության հեղինակներից, Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:

Թեման՝ «Նոյեմբերի 22-ին՝ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը, կանցկացվի քայլերթ-պահանջ՝ ուղղված հերոսի արժևորմանը: Ազգալդյանի անունով Լենինգրադյան փողոցն անվանակոչելու և Ազգալդյանին հերոսի կոչում շնորհելու հարցերը շարունակում են մնալ չլուծված: Ինչ են առաջարկում քայլերթը նախաձեռնող խմբի անդամները, և որոնք են նրանց հետագա ծրագրերն ու քայլերը»:

Ժամը 12.00 հյուրն է Արթուր Եղիազարյանը (ՀՅԴ նախընտրական ցուցակ):

Թեման՝ «Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններ. բանախոսի ծրագրերը, նպատակներն ու ակնկալիքները»:

Ժամը 13.00 հյուրն է տեխնիկական գիտ. դոկտ., պրոֆ., Ս. Պետերբուրգի Արկտիկ ու Աթենքի գիտության և կրթության ակադեմիաների ակադեմիկոս, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը:

Թեման՝ «Լրանում է Հայաստանում սեյսմամեկուսացման ստեղծման, զարգացման և ներդրման 25-ամյակը: Ինչ են իրենցից ներկայացնում սեյսմամեկուսացման համակարգերը, որոնք են դրանց առավելություններն ու շահավետությունը: Բանախոսը կանդրադառնա այս և հարակից հարցերին, կխոսի այն մասին, թե ինչ կարող է տալ նման համակարգերի լայնորեն կիրառումը, ինչպես նաև կներկայացնի Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված իր գիրքը»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ