Միջազգային - Աշխարհում նավթի գինը որոշում է երեք մարդ. Bloomberg

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն են որոշում և կորոշեն համաշխարհային գները, պնդում է Bloomberg-ի սյունակագիր Ջուլիան Լին:

Նրա կարծիքով, OPEC-ը կորցրել է վառելիքի գների վերահսկողությունը: Երբ կազմակերպությունը չի կարողանում ընդհանուր նպատակ գտնել, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան ավելի շատ նավթ են արդյունահանում, քան OPEC բոլոր 15 անդամները միասին:

Սյունակագիրը նշում է, որ այս երեքը տարբեր նպատակներ ունեն: Նրա կարծիքով Սաուդյան Արաբիան կշարունակի վառելիքի արդյունահանումն ավելացնել՝ երկրի բյուջեն համալրելու համար:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը հիմա ավելի քիչ է կախված նավթի գներից, քան 2016թ.-ին և ռուսական նավթային ընկերությունները ուզում են շահույթ ստանալ իրենց կատարած ներդրումների հաշվին: Լին մեջբերում է նաև Պուտինի խոսքերը, որ բարելը 70 դոլար արժողությամբ նավթն իրեն «լիովին բավարարում է»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ