Քաղաքական - Մայրապետյանի գործով կարող է կոռուպցիոն խոշոր գործ բացահայտվել. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ գործարար Սամվել Մայրապետյանի կալնավորմանը:

Նա ասաց, որ այն տեղեկատվությունը, որը առկա է, տալիս է հիմքեր եզրակացնելու, որ այս գործում մենք կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: “Եվ այդ խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահատելը մեր պարտավորությունն “,- ասաց Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ իր հետ հանդիպմանն ասվել էր, որ Մայրապետյանին պատկանող լրատավամիջոցի հաշիվներին կալանք է դրված, բայց պարզվել է, որ լրատվամիջոցի որևէ հաշվի վրա կալանք չկա, Մայրապետյանի հաշիվների վրա է կալանք դրված:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ