Տնտեսություն - 64 մլրդ դրամի շրջանակներում քննություն է իրականացվում. Փաշինյանը՝ թալանը վերադարձնելու մասին

Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ կան մարդիկ, ովքեր դիմում են իրենց և պատրատսակամություն են հայտնում կամավոր գումարներ վերադարձնել: Նա նշեց, որ 64 մլրդ դրամի շրջանակներում քննություն է իրականացվում հիմա, բայց նաև այս ընթացքում ստանում են առաջարկներ, որ մարդիկ ասում են՝ «Մենք բերենք ու վերադարձնենք այսքան գույք, գումար և այլն»:

 

Փաշինյանն ասաց, որ նաև այդպիսի առաջարկներ հրապարակային էլ են արվել, դրանք մանրամասն նայվում են: Հարցին, թե խոսքը օլիգարխների մասի՞ն է, նա պատասխանեց. «Չասենք՝ օլիգարխներ, մարդիկ են, ովքեր գիտեն՝ քննությունը հասնելու է իրենց, ասում են՝ կամավոր բերենք վերադարձնենք ինչ-որ մի չափ: Մեր խնդիրը գնահատման մեջ է՝ արդյոք պետք է բերեն ու վճարեն այդքան, ինչքան ասում են, թե՞ կրկնակին ու եռակին: Մարդիկ էլ կան՝ ասում են՝ մի քանի կտորով բերենք վերադարձնենք: Ասում ենք՝ շատ լավ, որոշակի ժամանակացույցով կբերեք ու կվերադարձնեք: Մեր նպատակը հո մարդկանց բանտերը լցնելը չէ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ