Մամուլ - Ոմանք ընկալել էին, թե ես ու Ալիևն առավոտից երեկո չաթ ենք անում. Փաշինյան

Սահմանին հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի արդյունք է, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների, իսկ օպերատիվ կապն ընդամենն այդ պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն է: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով հարցին`արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև օպերատիվ կապը գործում է, և արդյո՞ք սահմանին տիրող հարաբերական հանգստությունը դրա արդյունքն է:

 

Փաշինյանը նշեց, որ օպերատիվ կապ հաստատելու մասին հայտարարության հետ կապված էլ քննարկումներ են եղել:

«Այնպիսի տպավորություն էր, ոմանք ընկալել էին, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում կամ խոսում ենք: Իհարկե, այդպես չէ, ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում`ըստ անհրաժեշտության, եթե անհրաժեշտություն չկա, այդ տեղեկատվությունը չի փոխանցվում»,- ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ