Մշակույթ - Մահացել է վթարի ենթարկված բալետի արտիստ` Վահագն Մարգարյանը

«Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը»,- Facebook -ի  իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

 

նոյեմբերի 6-ին՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում Վահագն Մարգարյանը վթարի էր ենթարկվել: Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծանր: Նա վերակենդանացման բաժանմունքում էր: Վահագն Մարգարյանն ստացել էր մի շարք լուրջ վնասվածքներ, այդ թվում` գլխի շրջանում: Նրան վիրահատել էին, հեռացրել փայծաղը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ