Սպորտ - ՕՖՖ-ռոուդի մրցաշարերի մասնակից առաջին հայ աղջիկը․Արփինե Մանուկյան

Սեպտեմբերի 21-23-ը Իջևան քաղաքում «Հայաստանի 4х4 օֆֆ-ռոուդ ակումբի» և Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ անցկացվել է “Armenian Extreme Fest”-ը, որին մասնակցել են շուրջ 200 վարորդներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Պարսկաստանից, Թուրքիայից Multi Force 2018 ավտոմրցարշավի շրջանակներում, որն ամենախոշորն է տարածաշրջանում:

 

Tesaket.info-ն բացառիկ զրույց է ունեցել Արփինե Մանուկյանի հետ, նա առաջին հայ աղջիկն է, ով մասնակել է օֆֆ-ռոուդին։

 

«Շատ փոքր տարիքից սիրել եմ խաղալ մեքենաներով, այլ ոչ տիկնիկներով։ Հայրիկիս հետ հաճախ սպորտային ֆիլմեր էինք դիտում, որոնցից մեկում տեսա, թե ինչպես է աղջիկը վարում մեքենան,մասնակցելով ավտոմրցաշարի։ Այդ օրվանից ես հասկացա, որ ցանկանում եմ նմանվել նրան։ Արագությունը ուղղակի գերեց ինձ»։

 

«Արդեն 4 տարի հետևում էի օֆֆ ռոուդի մրցաշարերին այն հույսով, որ մի օր գուցե ինքս մասնակցեմ։ Եվ վերջապես այս տարի որոշեցի մասնակցել և մրցել փորձառուների հետ՝ լինելով ոչ փորձառու։ Մի քանի շաբաթ օր ու գիշեր թիմով աշխատանքը հնարավոր դարձրին իմ մասնակցությունը մրցաշարին»:

 

Արփինեն հավելեց, որ այդ սպորտաձևով զբաղվող մեր հայազգի տղաներին ոգևորելու և աջակցելու համար, շատ երկրներում է եղել և այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ մրցաշարի կազմակերպման միջազգային փորձին, որից և ցանկությունը մասնակցելու էլ ավելի է մեծացել։ 

 

Խոսելով տպավորությունների և ապագա պլանների մասին Արփինեն հավելեց, որ շատ է սիրում այդ սպորտաձևը, և մոտակա մեկ տարվա ընթացքում, իր բոլոր մասնակցությունները կլինեն փորձ ձեռք բերելու համար, որից հետո կմտածի հաղթանակներ գրանցելու մասին։

 

«Սա իմ նպատակն էր, ես ապացուցեցի ինքս ինձ, որ կարող եմ, և դա է ինձ համար ամենակարևորը։ Շնորհակալ եմ իմ ընկերներին և աջակիցներին։ Ես շարունակելու եմ մասնակցել։ Շատ կցանկանամ, որ ինձ միանան նաև իմ հայրենակից այլ աղջիկները ևս»։

 

Նշենք, որ նրա համար էքստրիմը, ոչ միայն հոբբի է, այլև աշխատանք, քանի որ Արփինեն աշխատում է Patriot Path Armenia գործակալությունում, որը զբաղվում է էքստրեմալ տուրիզմով։

 

Արփինեն վերջում հավելեց, որ մեծ ցանկություն ունի, հետագայում հանդես գալ դրսում, բարձր պահելով Հայաստանի դրոշը։

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ