Տարածաշրջան - Բաքուն քննադատել է Ֆրանսիային Բակո Սահակյանին հյուրընկալելու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղղել Ֆրանսիային Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի ժամանակ: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության բաժնի մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան: Հայտնում է Тасс-ը:

«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է ուղղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին»,-ասել է Աբդուլլաեվան:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը գնահատում է այն փաստը, որ Ֆրանսիան, լինելով Անվտանգության խորհրդի անդամ և որպես ԵԱՏՄ Մինսկի խմբի նախագահող երկիր,  պայմաններ է ստեղծում «օկուպացված տարածքի» ներկայացուցչի այցի համար և դրա  շրջանակներում որոշակի հանդիպումների համար և այդպիսով խրախուսում օկուպացիոն ռեժիմին:

«Մենք համարում ենք, որ Ֆրանսիայի կողմից այդ քայլը օբյեկտիվության և անաչառության հարցում կասկածի տեղի է տալիս»,- նշել է Աբդուլլաևան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ