Մամուլ - Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ադրբեջանի հետ Իրանը լուրջ խնդիրներ ունի

«168 Ժամ» թերթը գրում է. «Իրանը բարիդրացիական հարաբերություններ է փորձում պահպանել իր հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ:
Բնականաբար, միամտություն կլինի կարծել, որ պաշտոնապես նման ուղերձներին ներկայումս հնարավոր է արձագանքել այնպես, ինչպես Արցախը կցանկանար: Սակայն կարևոր է, որպեսզի հնչեն նման ուղերձներ, և ես վստահ եմ, որ Իրանն իր դիվանագիտական խողովակներով արձագանքում է, հայկական կողմերի համար ընդունելի է այս հարցում Իրանի դիրքորոշումը, որն այս պայմաններում չի կարող այլ լինել»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի դիտարկմանը, թե Արցախը պատրաստ է Իրանի հետ հարաբերությունների հաստատման:

 

Իր հերթին՝ մեկ այլ իրանցի քաղաքագետ՝ Կայհան Բարզեգարը, ասել է, որ հարաբերությունների բացակայության դեպքում, երբ կա ցանկություն երկկողմ հարաբերություններ հաստատելու և սահման բացելու հարցում, սակայն դա հնարավոր չէ, պետք է սկսել ակտիվացնել շփումները ժողովուրդների միջև, բարձրացնել միմյանց նկատմամբ ճանաչողությունը:

 

«Միանգամից ոչինչ տեղի չի ունենում: Ներկայումս չկան հնարավորություններ սկսելու նման պաշտոնական գործընթաց: Սակայն կարող են ակտիվացվել մշակութային կապերը, ճանաչողական ծրագրեր կարող են իրականացվել, որպեսզի ժողովուրդների միջև կապ ստեղծվի, ամրապնդվի, որն իր հերթին՝ կնպաստի հետագայում ձևավորվելիք քաղաքական հարաբերություններին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ԻԻՀ-ի և ԱՀ-ի միջև հարաբերություններ կհաստատվեն ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման, կարգավիճակի հստակեցման դեպքում:

 

«Կարծում եմ` իրատեսական չի լինի նշել, որ մինչ կարգավորումը Իրանը պատրաստ կլինի նման քայլերի, քանի որ դա լի է տարածաշրջանային վտանգներով, որից Իրանը խուսափում է: Որքան էլ դժվար է, Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանի հետ Իրանը լուրջ խնդիրներ ունի»:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ