Քաղաքական - Մանե Թանդիլյանը հրաժեշտ է տվել գործընկերներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ոլորտում ցուցաբերած նվիրման, ջանքերի և սրտացավ աշխատանքի համար։


«Անցած 6 ամիսներին աշխատելով միասին, մենք բոլորով՝ պաշտոնյաներից մինչև առաջին քայլերը կատարող սոցիալական աշխատող, փորձեցինք ստեղծել աշխատանքային այն մթնոլորտը, որը նախարարության ցանկացած աշխատակցի կստիպեր շատ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ իր կարևորագույն աշխատանքին: Դուք ոլորտի շարժիչ ուժն եք և միայն դուք կարող եք օգնել ձեր ղեկավարներին կատարել ճիշտ քայլեր և ընդունել ճիշտ որոշումներ։ Նախարարները կգան ու կգնան, բայց հենց դուք, լինելով այստեղ, ավելի մեծ պատասխանատվություն եք կրում այդ շարժիչի ամենօրյա անխափան աշխատանքի համար։ Շնորհակալ եմ բոլորիդ արդյունավետ և հետաքրքիր համագործակցության համար։ Վստահ եմ, որ այստեղ ստացած իմ փորձառությունն ու պետական համակարգի մասին նոր գիտելիքը կօգնեն ինձ անհամեմատ ավելի արդյունավետ գործել՝ ի շահ մեր ժողովրդի և պետության։ Շնորհակալ եմ»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ