Տարածաշրջան - Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպանն արաբ-քրիստոնյա է

Իսրայելի ԱԳՆ-ն Բաքվում դեսպան է նշանակել Ջորջ Դիկին, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները:

Նա դարձել է Իսրայելի պատմության մեջ առաջին արաբ-քրիստոնյա դեսպանը:

 

Ադրբեջանում դեսպանի պաշտոնում նա կփոխարինի Դեն Ստավին, ով գլխավորում էր Իսրայելի դիվանագիտական առաքելությունը Բաքվում 2015 թվականի օգոստոսից:

Ջորջ Դիքը սկսել է իր աշխատանքը 2008 թվականին Իսրայելի ԱԳՆ-ում, 2008 թվականին `Նիգերիայում դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնում, իսկ 2012-2015 թվականներին` Նորվեգիայիում Իսրայելի առաքելության ղեկավարի տեղակալ է եղել: Հետագայում Դիքը աշխատել է որպես Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Յուվալ Ռոտեմի ավագ խորհրդական:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ