Կրթություն - ԿԳՆ–ում քաոս է. բարեփոխումների փաթեթ չեն կարողանում կազմել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, արդեն մի քանի ամիս է՝ բավական քաոտիկ իրավիճակ է կրթության և գիտության նախարարությունում: Նախարարության առջև խնդիր է դրված լուրջ բարեփոխումներ իրականացնել համակարգում, սակայն ոլորտի պատասխանատուները առայժմ բավարարվում են տեղային լուծումներով:

 

«Հայ եկեղեցու պատմություն», «Շախմատ», «Տեխնոլոգիա» առարկաների վերանայումը, «տուշոնկա գողացող զինվորականների» փառաբանման արգելքը և նմանատիպ իրավիճակային, էմոցիոնալ քայլերը՝ մի կողմից, դպրոցի տնօրենների վրա բանեցվող քաղաքական ճնշումը, պատեհ–անպատեհ առիթով արվող ստուգումներն ու ժողովները՝ մյուս կողմից, ցույց են տալիս, որ կոնցեպտուալ բարեփոխման հայեցակարգ ԿԳՆ–ն այդպես էլ չի կարողանում ստեղծել:

Ավելին, չունենալով հստակ հայեցակարգեր, բայց ունենալով անպայման փոփոխություններ անելու անհագ ցանկություն՝ նախարարությունում կազմակերպում են իբր անհատների կողմից անցկացվող հարցումներ սոցիալական ցանցերում՝ այս կամ այն առարկայի աննպատակահարմարության վերաբերյալ: Սակայն դեռևս չկա ամենակարևոր հարցի պատասխանը՝ ի՞նչ ենք ուզում մենք դպրոցից ու ի՞նչ կամ ինչպիսի՞ դպրոց ենք ուզում ունենալ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ