Մամուլ - Ձեր մեջ էլ կան մարդիկ, որոնք Հանրապետականին ձայն են տալու. Շարմազանովը՝ լրագրողներին

Եթե 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր խնդիրն էր ստանալ 50 տոկոսից ավելի ձայն, ապա այսօր մեր նպատակն է դառնալ երկրորդ քաղաքական ուժն «Իմ քայլը» դաշինքից հետո։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

 

«Մենք չենք գնում՝ իշխանություն վերցնելու, մենք գնում ենք իրական ընդդիմություն լինելու։ Կարծում եմ՝ ՀՀԿ–ն կմտնի խորհրդարան։ Ձեր մեջ էլ կան մարդիկ, որոնք Հանրապետականին ձայն են տալու։ Դուք կարծում եք՝ Հայաստանում բոլորը կո՞ղմ են «Իմ քայլին»։ Դուք կարծում եք՝ Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը ձայն չունե՞ն, ընտրող չեն ունենալո՞ւ»,– ասաց Շարմազանովը։


Հարցին, թե ինչու ինքը չկա կուսակցության համամասնական ցուցակի առաջին 5–յակում, Շարմազանովը պատասխանեց. «Կուսակցությունն այդպես է որոշել, ես ցուցակի 6–րդն եմ, նախկինում եղել եմ 7-ը, ինչը, ենթադրում է, որ սա առաջընթաց է, ոչ թե հետընթաց»։

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ