Միջազգային - Հնդկաստանում ավելի քան 100 մարդ վարակվել է «Զիկա» վիրուսով

Հնդկաստանի Մադհիյա Պրադեշ նահանգի 109 բնակիչները, ներառյալ 34 հղի կանայք, նոյեմբերի սկզբից վարակվել են Զիկա վիրուսով, հաղորդում է NDTV-ն:

Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով, վերջին երկու օրվա ընթացքում վիրուսից երկու մարդ է մահացել:

 

«Մենք չենք կարող հստակ ասել, որ մահվան պատճառը վիրուսն է, մահացած հիվանդների թեստերը «Զիկա» վիրուսի առկայության դրական արդյունք են ցույց տվել, սակայն նրանք այլ լուրջ հիվանդություններ ևս ունեցել են», - ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Զիկա-ն՝ կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդկանց մոծակների միջոցով և բնորոշվում է բարենպաստ ընթացքով տենդ անունով: Վիրուսը ամենավտանգավորն է հղի կանանց համար:

Վերջին տվյալների համաձայն, Զիկա վիրուսի դեպքեր հայտնաբերվել են 86 երկրներում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ