Միջազգային - Ֆրանսիայում կանխվել է 6 ահաբեկչական հարձակում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայություններն այս տարի կարողացել են կանխել վեց ահաբեկչական հարձակումներ, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Նման հայտարարություն Կաստաերը արել է, 2015 թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների 3-ամյա տարելիցի օրը:

 

Մասնավորապես, անցյալ շաբաթ ձերբակալվել են ծայրահեղականներ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա հարձակման փորձ կատարելու կասկածանքով:

Նախարարի խոսքերով, Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքը մնում է բարձր, բայց այն «իր բնույթով սկսել է տարբերվել», քանի որ Իսլամական պետության ազդեցությունը երկրում նվազել է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ