Միջազգային - CNN-ը դատի է տվել Թրամփին

CNN հեռուստաընկերության ներկայացուցիչները ընկերության լրագրողի հավատարմարգրման հետ կապված միջադեպի պատճառով դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվում է CNN կայքում:

 

«Մենք դատարանին խնդրել ենք անհապաղ հրապարակել Ջիմի հավաստագիրը վերադարձնելու պահանջով վճիռը, և պետք է հասնենք այս գործընթացի շրջանակներում հարցի մեկընդմիշտ լուծմանը։ Թեև այս հայցում խոսքը CNN-ի և Ակոստայի մասին է, դա ում հետ ասես կարող էր կատարվել։ Եթե իրավիճակն անպատասխան մնա, ապա Սպիտակ տան գործողությունները կարող են վտանգավոր դառնալ ցանկացած լրագրողի համար, ովքեր լուսաբանում են մեր ընտրովի պաշտոնյաների գործունեությունը»,- ասվում է CNN-ի հայտարարության մեջ։

Ակոստայի հավաստագիրը հետ էր կանչվել այն բանից հետո, երբ մամուլի ասուլիսի ժամանակ նրա և Թրամփի միջև լեզվակռիվ էր եղել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ