Միջազգային - Ուկրաինական ուղղափառ եկեղեցին կխզի հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի հետ

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել խզել հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ:

«Հաշվի առնելով Կոստանդնուպոլսի պատրիարքության կողմից կանոնների կոպիտ խախտումն ու ապակառուցողական գործունեությունը՝ ուկրաինական ուղղափառ եկեղեցու հոգևորականները պետք է դադարեցնեն հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի պատրիարքության հոգևորականների հետ, իսկ աշխարհականները պետք է դադարեցնեն մասնակցությունը Կոնստանդնուպոլսի պատրիարքության եկեղեցիներում իրականացվող հաղորդություններին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է սինոդի որոշման մեջ:

 

Կոստանդնուպոլսի միջամտությունը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործերին և ուկրաինական եկեղեցական խնդիրը պետական իշխանության մակարդակով լուծելու փորձերն ուկրաինական եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդն անօրինական է անվանել:

Հոկտեմբերի կեսերին Կոստանդնուպոլսի պատրիարքությունը հայտարարել էր, որ սկսում է Ուկրաինայի եկեղեցուն աֆտոկեֆալիա հանձնելու գործընթացը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ