Տարածաշրջան - Ադրբեջանում հրդեհի հետևանքով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ 4 երեխա

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի արևմուտքում հրդեհի պատճառով զոհվել է 5 մարդ, այդ թվում` չորս երեխա, հայտնում է երկրի ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Կրակը մարվել է հակահրդեհային պահպանության ստորաբաժանումների կողմից: Դեպքի վայրում հայտնաբերվել են 28-ամյա Սևինջ Թագիևայի և տասնմեկ, ութ, վեց և մեկ տարեկան երեխաների մարմիններ», - ասվում է հայտարարության մեջ:

 

Մարզային դատախազությունում սկսվել է դեպքի պատճառների ուսումնասիրություն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ