Քաղաքական - ՀՀԿ-ն ընդդիմություն չէ, չի եղել ու չի կարող լինել. Ալեն Սիմոնյան

ԱԺ -ում հայտարարությունների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախկին ընտրությունների ձևով ընտրություններ այլևս երբեք չեն լինելու.

 


«Ընտրախախտումների դեպքում զանգահարե՛ք ոստիկանություն, որովհետև ոստիկանը մերն է, և կարևորը քաղաքական կամքն է, իսկ քաղաքական կամք կա, և որևէ մեկը չի փորձելու, ինչպես Երևան քաղաքի ընտրություններում, ընտրությունների վրա ազդեցություն ունենալ: Եթե ինչ- որ մեկը, այնուամենայնիվ, չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայասռանի Հանրապետությունում, կստանա օրենքով նախատեսվելիք պատիժ:

 

Ինչ վերաբերում է իմ գործընկեր պարոն Աշոտյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, գլխարկը, եթե լինեն առաջադրված, մենք, միևնույն է, ձայներ կստանանք, պետք է ասեմ, հարգելի՛ պարոն Աշոտյան, ես և Արարատ Միրզոյանը այստեղ հայտնվել ենք ռեյտինգային համակարգով Ձեր իշխանության կողմից կազմակերպված ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ, երբ չկային մեդիաներ, երբ կային այն մտավախությունները, որոնց մասին խոսեցին իմ գործընկերները, և վստահեցնում եմ Ձեզ՝ մենք շատ շուտով կտեսնենք, թե որքան ձայն կհավաքեք Դուք՝ որպես ընդդիմություն, նույն 4-րդ ընտրատարածքում:

 

Կարող եմ ուրախացնել Ձեզ, հարգելի՛ ընտրողներ, հարգելի՛ պարոն Աշոտյան, ես նույնպես առաջադրվելու եմ 4-րդ ընտրատեղամասում ՝ Նուբարաշեն, Մարաշ տարածքներում և կտեսնենք՝ որքան ձայն կհավաքի իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ-ն»,- նշեց նա:

 

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ինքը չի կարող ընդունել, որ ՀՀԿ կարող է այսօր ընդդիմություն լինել.

 


«ՀՀԿ-ն ընդդիմություն չէ, չի եղել ու չի կարող լինել: Սերժ Սարգսյանը չի կարող ընդդիմություն լինել, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավարն է, և ներողություն եմ խնդրում, բայց շատ-շատերը, եթե ոչ մեծամասնությունը, չեն ճանաչում ու չգիտեն հայ ժողովրդի ցավերը, խնդիրները, որովհետև իրենք այդ մարդկանց հետ չեն շփվել: Միգուցե անհատական գործիչներ իրենց ներդրումն ունեցել են և ինչ-որ ձևով շփում ունեցել են, բայց ՀՀԿ կուսակցությունը, ՀՀԿ կուսակցության ղեկավարը, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ համարներն այդ մարդիկ հայ ժողովրդին չեն ճանաչում, չգիտեն այդ մարդկանց խնդիրները և ընդդիմություն չեն կարող դառնալ ուղղակի քննադատելով: Պետք է իմանաս, թե այդ մարդն ինչ խնդիր ունի, որ ներկայացնես այն, ուստի ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ 5-10-15 տարի հետո»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ