Միջազգային - ԵՄ-ն չափազանց ուժեղ է կախված դոլարից․ Մակրոն

Եվրամիության երկրները չափազանց ուժեղ են կախված դոլարից և մինչ օրս չեն կարողացել դրան պատշաճ այլընտրանք ներկայացնել։ Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ դոլարն իր ուժի պատճառով կիրառվում է ամենուր, սակայն ենթարկվում է միայն ամերիկյան իշխանությանը։ Նա նշել է, որ ԵՄ-ին դեռևս չի հաջողվել եվրոն այդքան ուժեղ դարձնել։

 

Ֆրանսիայի առաջնորդը կարծում է, որ ամերիկյան արժույթից երկրների ու կորպորացիաների կախվածությունը խնդիր է, այդ թվում ինքնիշխանության տեսանկյունից։ Այդ կախվածության նվազեցման նպատակով Մակրոնն առաջարկել է աշխատել եվրոպական ֆինանսական ինստիտուտների ու գործընկերների հետ՝ մեծացնելով ներուժը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ