Ժամանց և շոու բիզնես - Նյու Յորքում հոսպիտալացրել են Aerosmith խմբի անդամին

Նյու Յորքում համերգի ժամանակ Aerosmith ռոք խմբի կիթառահար և բեք-վոկալիստ Ջո Փերիի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Madison Square Garden մարզական-ժամանացային համալիրում։ Փերին կորցրել է գիտակցությունը, երբ ելույթից հետո վերադառնում էր դիմահարդարման սենյակ։ Մոտ 40 րոպե բժիշկները փորձել են նրան ուշքի բերել, սակայն այնուհետև նրան տարել են պատգարակով։ Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել ինքնազգացողության վատացման պատճառը, սակայն ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Փերիի մոտ շնչառական դժվարություններ էին առաջացել։ Կիթառահարի ներկայիս վիճակի մասին չի հաղորդվում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ