Տարածաշրջան - Վրաստանի նախագահի թեկնածու Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իրեն ու իր երեխաներին ուղղված սպառնալիքներ է ստանում

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, հայտարարել է, որ սոցցանցերում սպառնալիքներ է ստացել, որով սպառնում են սպանել իր երեխաներին, գրում է apsny.ge-ն:

«Վերջին օրերին՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, իմ երեխաների՝ Թեյմուրազի ու Քեթևանի, ինչպես նաև անձամբ իմ հասցեին տեքստային ու ձայնային կարճ հաղորդագրություններ են ուղարկվել, որոնցում հստակ կյանքին ուղղված սպառնալիք կա»,- ասել է Զուրաբիշվիլին:

 

Նրա խոսքով՝ տվյալ հաղորդագրություններում ասվել են, օրինակ, «ձեր արյունը կխմեմ» և այլ սպառնալից արտահայտություններ:

Ըստ նրա՝ այդ հաղորդագրությունների հեղինակները նույնականացվել են որպես «նախկին զինվորականներ, որոնք կապ ունեն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու դրա ղեկավարների հետ»:

Նա կոչ է արել իրավապահներին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:


Վրաստանում նախագահական ընտրություններ էին անցկացվել հոկտեմբերի 28-ին: Ընտրությունների արդյունքում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է 50%-ից պակաս ձայն՝ 38,64%: Ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 37,74% ձայն: Ընտրությունների երկրորդ փուլը պետք է անցկացվի դեկտեմբերին:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ