Ժամանց և շոու բիզնես - Իսրայելում աճուրդի կհանվի Ալբերտ Էյնշտեյնի նամակը

Իսրայելի աճուրդի տներից մեկում վաճառքի է հանվել Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ուղղված իր քրոջը, որտեղ նա ներկայացնում է նացիստական Գերմանիայի ապագայի մասին իր կանխատեսումները: Այս մասին հայտնում է Kedem աճուրդի կայքը: Աճուրդը նախատեսվում է իրականացնել այս տարվա նոյեմբերի 13-ին:

 

Աճուրդում նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է, որոշ կանխատեսումներով, այն կհաջողվի վաճառել 20 հազար դոլարով:

Աղբյուրը հայտնում է, որ 1922 թվականի օգոստոսի 12-ին իր քրոջն ուղարկած նամակում գիտնականը խոսում է Գերմանիայում այդ ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին ու հոռետեսական կանխատեսումներ անում այդ երկրի հետագա քաղաքական ու տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

«Ոչ ոք չգիտի գտնվելուս վայրը, ես համարվում եմ անհետ կորած… Այստեղ մռայլ տնտեսական և քաղաքական ժամանակներն են մոտենում: Ես ուրախ եմ, որ հեռու եմ այդ ամենից»,- գրում է Ալբերտ Էնշտեյնը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ