Ժամանց և շոու բիզնես - Հայաստանի շրջանների զգալի մասում ձնախառն անձրև և ձյուն է սպասվում

Հայաստանում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 13-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և ձյան տեսքով:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ