Միջազգային - Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների մակերեսը գնալով մեծանում է, իսկ զոհերի թիվն ավելանում է

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածում մոլեգնող անտառային հրդեհների մակերեսը գնալով մեծանում է, ինչին զուգահեռ ավելանում է նաև զոհերի թիվը:

Ինչպես նշում է The Guardian-ը, այժմ զոհերի թիվը 11-ից հասել է 25-ի: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կտրուկ կավելանա, քանի որ կա 110 անհետ կորած: Մինչդեռ տարհանվածները 250.000-ն են:

 

Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի ինքնությունը պարզելը բավական բարդ կլինի, քանի որ բոլոր դիերը հայտնաբերվել են խիստ այրված վիճակում: Այժմ քննարկվում է շարժական ԴՆԹ լաբորատորիաների տեղափոխման հարցը, որպեսզի դրանց միջոցով պարզվի զոհերի ինքնությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ