Միջազգային - Չերչիլի թոռը քննադատել է Թրամփին՝ անձրևի պատճառով ամերիկացի զինվորների շիրիմներին չայցելելու համար

Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում ընթացող պաշտոնական միջոցառումների շրջանակում Փարիզ են ժամանել աշխարհի բազմաթիվ պետությունների ղեկավարներ, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Միացյալ Նահանգների 72-ամյա ղեկավարը, որը պետք է ամերիկացի զինծառայողների գերեզմանատուն այցելեր, չեղարկել է այցն անձրևի պատճառով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն ԱՄՆ ռազմական ոլորտի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող «Բու Բելյո» զինվորական գերեզմանատան մասին է, որտեղ հուղարկավորված է 2.000 ամերիկացի զինծառայող:

Հայտնի է, որ Թրամփի որոշումը կոշտ քննադատել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը, որն իր թվիթերյան էջում գրել է.«Նրանք (զինվորները) զոհվել են դեմքով դեպի թշնամին կանգնած, իսկ այդ ոչ ադեկվատ, պաթետիկ Դոնալդ Թրամփը չի կարողացենլ նույնիսկ անտեսել անձրևն ու հարգանքի տուրք մատուցել նահատակներին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ