Տնտեսություն - Կառավարությունը մասամբ կֆինանսավորի Գառնի համայնքի խմելու ջրագիծը փոխելու ծրագիրը

Կառավարությունը նախատեսում է մասամբ ֆինանսավորել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի խմելու ջրագիծը փոխելու ծրագիրը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը և հավելեց, որ համայնքի միջոցները նույնպես կներդրվեն այդ խնդրի լուծման համար:

 

Նրա խոսքով՝ իրենք շատ աշխատանք ունեն իրականացնելու` Գառնին ավելի լավ համայնք դարձնելու առումով:

«Մենք բավականին մեծ ծրագրեր ունենք, օրինակ՝ 2019 թվականին, ծրագրում ենք վերանորոգել, փոխել ամբողջ ջրագիծը: Այն մնացել է դեռևս 1960-ականներից, բայց բոլորս էլ գիտենք, որ Գառնի համայնքը ջուր է մատակարարում Երևանին, Արտաշատին: Այսօր մենք լուրջ խնդիր ունենք խմելու ջրի հետ կապված»,- նշեց Սահակյանը:

Եզրափակելով խոսքը՝ համայնքապետը շեշտեց, որ զարգացման համար պետք է լավ ենթակառուցվածքներ ունենալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ