Սպորտ - ՊՍԺ-ն պատրաստ է գնել Սանչեսի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է լքել ակումբը: Ինչպես հայտնում է The Times-ը, չիլիացին ցանկություն է հայտնել լքել անգլիական ակումբը և տեղափոխվել ՊՍԺ:

Խաղացողի գործակալ Ֆերնանդո Ֆելիսևիչը զբաղվում է հարձակվողի համար նոր ակումբ փնտրելով և փարիզցիները ցանկություն են հայտնել ֆուտբոլիստին տեսնել իրենց թիմում:

 

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գոհ չէ Ալեքսիսից, ինչպես նաև նրանից, թե ինչպես է ֆուտբոլիստը կատարում իր առաջադրանքները: Անձամբ ֆուտբոլիստն էլ չի ցանկանում այլևս մնալ Մանչեսթերում և կարոտում է Լոնդոնի ակտիվ կյանքը:

Սանչեսը վերջերս նաև բաժանվել է իր ընկերուհուց՝ չիլիացի մոդել Մայտա Ռոդրիգեսից: 29-ամյա ֆուտբոլիստի թիմակիցները կարծում են, որ դա նույնպես ազդել է խաղացողի վրա:

Աղբյուրը նշում է, որ Սանչեսին և ՄՅՈւ-ին կապող ոչինչ արդեն չկա և հարձակվողը ձմռանն, ամենայն հավանականությամբ, կլքի մանչեսթերյան ակումբի կազմը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ